National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.09.2005
Ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել 2020 թվականին

Սեպտեմբերի 20-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում աշխատանքները սկսեց «Հա յաստան 2020» համաժողովը` «Արտադրողականության եւ մրցունակության աճ. Հայաստանիկայուն զարգացման ռազմավարություն» խորագրով: «Հայաստան.2020»  ծրագրի տնօրեն Արտաշես Կազախեցյանը, բացելով համաժողովը, ներկայացրեց ծրագրի գործադիր խորհրդի անդամներին ու համաժողովի խնդիրները:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը ընթերցեց ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանի անունից ողջունեց համաժողովի մասնակիցներին եւ վստահություն հայտնեց, որ համաժողովը կնպաստի Հայաստանում տնտեսական բարեփոխումների խորացմանը: Նաբարձր գնահատեց «Հայաստան 2020»  ծրագիրը, նշելով, որ ծանոթ է խորհրդի մի քանի անդամների հետ, զրուցել է ծրագրի հեռանկարների, գործողության, նպատակների ու խնդիրների մասին: Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ սա թերեւս առաջին փորձն է ասելու, թե մենք ինչ Հայաստան ենք ունենալու 2020 թվականին եւպետք է նախանձախնդիր լինել ծրագրինընթացք տալու համար: Խորհրդարանի նախագահը առանձնացրեցզբոսաշրջությանոլորտի ուսումնասիրությունները, որոնք«բավականին լավ հիմք կարող են հա նդիսանալ Հայաստանում զբոսաշրջությանզարգացման համար: Չնայած այսօր բոլորը խոսում են Հայաստանում զբոսաշրջության զարգացման մասին, բայց երեւի թե պետք է ընդունենք, որ խոսքերով առաջ չեն գնում, առաջ են գնում կոնկրետ գործերով, հստակ ռազմավարական ծրագրերով, եւ հետեւողականություն ցուցաբերելով, որ այդ ծրագրերը չմնան թղթի վրա, այլ կյանքում կենսագործվեն»:«Ես կարծում եմ, որ ժամանակը եկել է, եւ նույնիսկ մենք ուշացել ենք, պետք է միասին աշխատենք` ստեղծելու Հայաստանի զարգացման բիզնես-պլանը, այսինքն ոչ թե ըստ ճյուղերի, այլ ամբողջական, թե զարգացման ինչ գերակայություններ է ունենալու մեր երկիրը, տնտեսության որ ճյուղերն են հռչակվելու Հայաստանի համար առաջնային: Ես ուզում եմ մի փոքրիկ օրինակ բերել, խոսքը վերաբերում էթեթեւ արդյունաբերությանը, որը դեռեւս խորհրդային տարիներին հանրապետությունում զարգացման մեծ ներուժ էրպարունակում: Եւ այսօր, երբ ուսումնասիրում ենք մի շարք երկրների փորձը, տեսնում ենք, որ թեթեւ արդյունաբերությունը Հայաստանում զարգացման բավականին լուրջ հնարավորություններ ունի: Մեր երկրում գործազուրկների 65-70 տոկոսը երիտասարդ կանայք են, որոնք 40-50 տարեկան են եւ աշխատանքի շուկայում աշխատելու ոչ մի հնարավորություն չունեն: Այսօր մեր ազգի, մեր երկրի համար առաջնահերթ խնդիրը` մարդկանց աշխատանքով ապահովելն է: Մարդիկ այսօր պետությունից ուզում են ընդամենը մի բան` աշխատանք եւ աշխատանքով իրենց ընտանիքը, իրենց գլուխը պահելու հնարավորություն: Ինչպես տնտեսության առանձին ճյուղերի ռազմավարական ու մարտավարական ծրագրեր մշակելու անհրաժեշտություն կա, այնպես էլ գլոբալ հայեցակարգ մշակելու անհրաժեշտություն կա: ԱԺ-ի անունից դիմում եմ «Հայաստան 2020» ծրագրի մասնակիցներին` հայտնելով մեր պատրաստակամությունը աջակցելու ծրագրի կատարմանը»: Աժ նախագահըկարեւորեց Հայաստանի բիզնես-պլանի ստեղծումը,Հայաստանում տնտեսության զարգացման խոչընդոտները վերացնելը:«Բիզնեսը չպետք է դառնա սպորտի եւ պատերազմի կոմբինացիա, բիզնեսը պետք է դառնա մարդկանց հնարավորությունները,ստեղծագործական ունակությունները ազատ դրսեւորելու հնարավորություն, եւ պետությունը պետք է հանդես գա ոչ թե որպես մամլիչ մեքենա, այլ որպես գործընկեր»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:Նա շնորհակալություն հայտնեց ծրագրի գործադիր խորհրդի անդամներին, որ ապրելով տարբեր երկրներում, 2002 թվականին համախմբվելով` կարողացել ենՀայաստանի համարլավ գործի հիմք դնել ու շարունակել:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց նաեւ «Հայաստան.2020» համաժողովը լուսաբանող լրագրողների հարցերին.

-Ձեր գնահատականները առաջարկվող սցենարներին, ինչքանո՞վ են իրատեսական:

-Նախ` ինքը գաղափարը արդեն ողջունելի է, որ մեծ թվով հայրենակիցներ, մեծ թվով մարդիկ, կայացած մարդիկ համախմբվել են եւ որոշել են տալ Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, իրենց պատկերացումը: Ես ողջունեցի այս ծրագիրը, այս գաղափարը, որովհետեւ մարդիկ հետապնդում են լավ նպատակներ, լուսավոր նպատակներ, փորձում են իրենց տեսակետները ներկայացնել Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունների շուրջ: Ես կարծում եմ, որ իրոք անհրաժեշտություն կա ըստ տնտեսության ճյուղերի մշակել զարգացման հստակ ռազմավարություն, այնուհետեւ այդ ամենը ամփոփել մեկ միասնական բիզնես-պլանի մեջ, որը կլինի Հայաստանի տնտեսական զարգացման բիզնես-պլանը եւ հետեւողականորեն նաեւ սկսել այդ բիզնես ծրագրի իրականացման գործընթացը: Երիտասարդ մարդիկ` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից մեր հայրենակիցները, եթե մտածում են իրենց մասնակցությամբ նպաստել Հայաստանում տեղի ունեցող տնտեսական բարեփոխումներին, մենք միանշանակորեն նրանց պետք է աջակցենք: Կարծում եմ, որ առաջիկայում պետք է համատեղ աշխատենք բոլոր շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների մասնակցությամբ, նաեւ իրենց աջակցությամբ` ունենալու տնտեսության զարգացման գերակայությունների վերաբերող որոշում:

-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով Հայաստանի գործարար էլիտան այսօր պատրա՞ստ է այդպիսի ծրագրեր ընկալելու եւ իր բիզնես-պլանում այդ ծրագրերը համահունչ դարձնելու:

-Մենք ունենք հրաշալի գործարար մարդիկ, մեր ժողովուրդը միշտ էլ աչքի է ընկել գործարարության բնագավառում իր առանձնահատուկ տաղանդով եւ կարծում եմ, որ նման քննարկումներն ունեն կարեւոր նշանակություն, որովհետեւ, ի վերջո, փորձում են տալ մի կարեւոր հարցի պատասխան` ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու 2020 թվականին, այսինքն խոսելով երկրի տնտեսության զարգացման, գերակայությունների ռազմավարության մասին` կարծում եմ շատ կարեւոր է, որ այսօր մեր գործարարները նույնպես մասնակցեն, մասնակցեն գիտության ոլորտի ներկայացուցիչներ, կառավարության ոլորտի ներկայացուցիչներ եւ համատեղ նպաստենք, որպեսզի այս բիզնես-պլանը դառնա իրականություն:

-Պարոն Բաղդասարյան, այստեղ կարեւորվեց, որ կառավարությունըունենա իր մասնակցությունը հետագա ռազմավարության մշակման գործընթացում, որքանո՞վ կառավարությունը կմասնակցի:

-Ես կարծում եմ, որ կառավարությունը նույնպես կողջունի այս ծրագրի իրականացումը: Դուք լսեցիք ՀՀ նախագահի ուղերձը, ուղերձում մատնանշված ուղղությունները, այնպես որ ես կարծում եմ, որ կառավարությունը նույնպես իր ակտիվ մասնակցությունըկունենա, համենայնդեպս, ես` որպես ԱԺ նախագահ, հայտարարեցի, որ ԱԺ-ն պատրաստ է, ըստ ամենայնի, եւ մասնակցել, եւ աջակցել: Շատ լավ բան է արվում` մարդիկ հավաքվել են, երիտասարդ մարդիկ, հայորդիներ աշխարհի տարբեր երկրներից, ուզում են իրենց մասնագիտական- խորհրդատվական աջակցությունը բերել Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչը մենք պետք է ողջունենք, պետք է միասին աշխատենք ավելի լավ Հայաստան, ավելի մրցունակ Հայաստան ունենալու համար: Եւ բոլորիս համար էլ պարզ է, որ այսօր, առավել քան երբեւէ, մեր երկրին անհրաժեշտ է ըստ ճյուղերի տնտեսական զարգացման առաջնահերթություններ, որը կամփոփվի, ինչպես նշեցի, մեկ միասնական բիզնես-պլանի մեջ, որը նաեւ բոլորին ցույց կտա, թե Հայաստանը տնտեսական ինչպիսի գերակայություններով է զարգանալու, որ ճյուղերի նախապատվությամբ մենք կարող ենք մեր երկիրը տանել առաջ, եւ ընդհանրապես ինչքան շատ մենք ունենանք հայեցակարգեր, ինչքան հանրային քննարկումներ կազմակերպենք, այնքան ավելի շատ դրական արդյունք կտա:

-Պարոն Բաղդասարյան, իսկ անձամբ Դուք ինչպե՞ս եք տեսնում 2020 թվականի Հայաստանը:

-Մենք պետք է կարողանանքուսումնասիրել աշխարհի առաջադեմ փորձը, դրան գումարել մեր երկրի ազգային առանձնահատկությունները եւ ձեւավորենք մեր երկրի տնտեսական զարգացման ծրագիրը:2020 թվականին նախ եւ առաջ կուզենայի տեսնել ամուր ժողովրդավարական ավանդույթների վրա խարսխված, տնտեսական զարգացման լավ հնարավորություններ ունեցող, մրցունակ, կազմակերպված երկիր: Մենք այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մենք կամաց-կամաց գնում ենք այդ ուղղությամբ, բայց մեզ անհրաժեշտ է պոռթկում կատարել. դրա համար ես շատ կարեւոր եմ համարում աշխատատեղերի ստեղծումը, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքը, իրենց տունը պահել: Սա է առաջին գերակայությունը. այդ աշխատատեղերը ստեղծելու համար մենք պետք է ունենանք տնտեսական պլան, տնտեսական առաջնահերթություն, երկրի զարգացման ճիշտ հրամայականներ: Այս կապակցությամբ այս քննարկումը ես շատ կարեւոր եմ համարում:

Այնուհետեւ «Ֆլեգշիփ Վենչուրսի» տնօրեն Նուբար Աֆեյանը ներկայացրեց կազմակերպության ծրագիրը եւ համաժողովի նպատակները: «Հայաստանի տնտեսության աճի երկրորդ փուլը», «Հայաստանի մրցունակության տրաստային ընկերությունը», «Առանձին սեկտորների զարգացումը Հայաստանում», «Հայաստանի ապագայի տեսլականը» սոցիոլոգիական հարցման եւ սցենարների քննարկման արդյունքների ներկայացմամբ շարունակվեց համաժողովը, որն ամփոփվեց հետագա գործողությունների ծրագրի որոշարկմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am